Հնդկաստանը կնկարահանի իր պատմության ամենաթանկ ֆիլմը։ Ֆիլմի բյուջեն գնահատվում է 155 մլն դոլար, հայտնում է CNN-ը։
Հոլիվուդյան ցուցանիշներով գումարն ամենամեծը չէ, սակայն Հնդկաստանում ֆիլմի նկարահանումները միջինը արժենում են 25 մլն դոլար։
Սյուժեի հիմքում ընկած է «Մահաբհարատա» էպոսը։ Ֆիլմի ֆինանսավորմամբ կզբաղվի ԱՄԷ-ից ձեռնարկատեր Բավագուտու Ռագուրամ Շետին։
Նկարահանումները կսկսվեն 2018 թվականի սեպտեմբերին։ Ֆիլմը կազմված կլինի 2 մասից։ Պրեմիերան նշանակված է 2020 թվականին։