Վենեսուելայում նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ զանգվածային ցուցերի ժամանակ երեկ հրազենային վիրավորումից զոհվել է երեք մարդ՝ այդ թվում երկու ցուցարար և մեկ իրավապահ: Այսպիսով, Վենեսուելայում ընդդիմության ցույցի ժամանակ ապրիլին զոհերի թիվն հասել է 8-ի:
«Բոլոր քայլերթների մայր» անվանումը ստացած ցույցին Կարակասում մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Ցուցարարները մտադիր են հասնել խորհրդարանի իրավունքների լիարժեք վերականգնման, նախագահական ընտրությունների անցկացման ժամանակացույց սահմանել, ինչպես նաև սկսել երկրի տնտեսության վերականգման գործընթացը: