Հայտնի դերասան Ջեկի Չանը հայտնել է «J-Team. Ջեկի Չանի բոլոր նոր արկածները» 3D անիմացիոն սերիալում հայտնվելու մասին, այդ մասին հայտնել է The Hollywood Reporter, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:
Նախատեսվում է թողարկել 104 սերիա, որոնք կցուցադրվեն տարբեր մանկական ալիքներով: Մուլտսերիալը նախատեսված է 3-10 տարեկան լսարանի համար: Նախագծի արժեքը կազմում է մոտ 6 մլն դոլար:
Բազմասերիանոց անիմացիոն ֆիլմը ներկայացնում է չինական ավանդական արժեքները, ճիշտ վարվելակերպի կանոնները: Մուլտսերիալի բովանդակության մասին դերասանը պատմել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նշենք, որ սա Ջեկի Չանի նման գործունեության առաջին դեպքը չէ. իր մասնակցությամբ նախորդ մուլտսերիալն ամերիկյան հեռուստաալիքներով ցուցադրվել է 2000թ.-ից սկսած: Ընդհանուր առմամբ ցուցադրվել է 95 սերիա:
Հավելենք, որ ապրիլի 7-ին դերասանը դարձավ 63 տարեկան: