ՀՀ սահմանային անցման կետերում իրականացվել է փաստաթղթերի լրացման և մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի դյուրացում:
Մասնավորապես, ՀՀ կառավարության՝ ապրիլի 20-ին որոշում է ընդունվել, համաձայն, որի ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կվերացվի օտարերկրացիների կողմից դիմում-հարցաթերթիկ լրացնելու պահանջը՝ առավելագույնս պարզեցնելով վարչարարությունը և բարելավելով օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների որակը, տեղեկացնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, հաղորդում է panarmenian.net կայքը:
Հաղորդվում է, որ այդ բարեփոխումների արդյունքում ՀՀ ժամանողների մուտքը կդառնա առավել հարմարավետ: