Facebook-ի ստորաբաժանումներից մեկն աշխատում է հատուկ տեխնոլոգիայի ստեղծման վրա, որը լսողությունից զրկված մարդկանց թույլ կտա ձայները տարբերակել մաշկի միջոցով, փոխանցում է lenta.ru-ն:
Building 8 բաժնի ղեկավար Ռեգինա Դուգանի խոսքով՝ մասնագետներն աշխատում են սարքային և ծրագրային լուծումների վրա, որոնք կկարողանան մարդկանց շրջապատող ձայները տատանումների վերափոխել, որոնք այնուհետև հնարավոր է կլինի «հաշվարկել» մաշկով: Սարքի ստեղծած որոշակի հաճախականությունները կընկալվեն ուղեղի կողմից՝ առանց լսողական օրգանների կողմից ձայնային տատանումների մշակման անհրաժեշտության:
Դուգանն ապագա մշակումը նմանեցրել է ականջի խեցու: