Time ամսագիրը թողարկել է «Աշխարհի ամենաազդեցիկ առաջնորդների» ամենամյա ցանկը:
Ցանկում տեղ են գտել աշխարհի մի շարք ղեկավարների անուններ, այդ թվում՝ Դոնալդ Թրամփը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Հյս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն և այլոք:
Նշենք, որ ցանկում, Միխայիլ Գորբաչովի ներկայացված հոդվածով, առկա է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունը:
Ամսագիրը ցանկում ներառել է նաև ԱՄՆ նախագահ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի և նրա ամուսնու անունները: