Իրանի ԱԳՆ. Միացյալ Նահանգները պետք է կատարեն միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները

19:30     20 ապրիլի, 2017

Իրանի ԱԳՆ Մոհամմադ Ջաֆադ Զարիֆը Միացյալ Նահանգերից պահանջել է կատարել 2015թ. կնքված միջուկային գործարքի հետ կապված պարտավորությունները՝ Թեհրանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն: Այս մասին հաղորդում է,  The Russian Times-ը:

ԱՄՆ Պետքարտուղար Ռեկս Թիլերսոնը չորեքշաբթի օրը Թեհրանի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել «անհանգստացնող շարունակական պովակացիաների» համար, որոնք միտված են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը: Այս մեղադրանքը հնչել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփի աշխատակազմը սկսել է Թեհրանի նկատմամբ իրականացվող քաղաքականության  վերանայման գործընթացը:

Թիլերսոնի հայտարարությանն ի պատասխան, Իրանի ԱԳՆ Twitter-ի իր էջում գրել, որ «ԱՄՆ ծեծված մեղադրանքները չեն կարող քողարկել Վաշինգթոնի կողմից միջուկային համաձայնագրի պարտավորությունների իրանյան կողմի կատարման փաստը»:


© armedia.am