Զախարովա. «Մենք գետտո ենք ստեղծում դեբիլների համար, ովքեր չեն խոսում ուկրաիներեն»

20:07     20 ապրիլի, 2017

ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է ուկրաինական «ВВ» խմբի առաջնորդ Օլեգ Սկրիպկայի հայտարարությունը, որով վերջինս խոսում է ուկրաիներեն չսովորող մարդկանց «դեբիլիզմի» մասին՝ առաջարկելով նրանց համար «գետտո ստեղծել», հաղորդում է Gazeta.ru-ն:

Զախարովան մասնավորապես գրել է. «Պետք է վահականեր պատրաստել և դրանք կախել «Բորիսպոլ» օդանավակայանից մինչև Կրեշատիկ (փողոց Ուկրաինայում, խմբ.). «Ողջունում ենք «Եվրատեսիլի» մասնակիցներին: Զգացեք ձեզ՝ ինչպես Եվրոպայում. մենք գետտո ենք ստեղծում դեբիլների համար, ովքեր չեն խոսում ուկրաիներեն: Welcome to Ukraine!» »:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ուկրաինայի ղեկավարությունը «Եվրատեսիլի» մասնակիցներին խորհուրդ է տվել ուկրաինացիներին ռուս չանվանել:


© armedia.am