Ապրիլի 20-ին Ռիգայում խաղացվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության իներորդ տուրը (144 մասնակից, 11 տուր):
Էլինա Դանիելյանը սպիտակներով հաղթեց վրացի Նինո Բացիաշվիլուն և այժմ 6.5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:
Լիլիթ Մկրտչյանը սևերով պարտության մատնեց Ուկրաինան ներկայացնող Եվգենիա Դոլուխանովային և 5.5 միավորով բարձրացավ 42-րդ հորիզոնական, Լիլիթ Գալոյանը սևերով ոչ-ոքի խաղաց գերմանուհի Սառա Հոլտի հետ (5 միավոր, 65-րդ տեղ), իսկ Մարիա Գևորգյանը սպիտակներով զիջեց Ֆրանսիան ներկայացնող Ալմիրա Սկրիպչենկոյին (4.5 միավոր, 74-րդ տեղ):
Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան: