Ֆուտբոլի «Եվրոպա» լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան հանդիպմանը «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով հաղթելով «Անդերլեխտ»-ին դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Հանդիպման 10-րդ րոպեին հաշիվը բացել էր ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, սակայն քիչ անց Խանին հավասարեց հաշիվը: Հաղթական գոլը ՄՅՈւ-ի համար խփեց Մարկուս Ռեշֆորդը 107-րդ րոպեին:
Կիսաեզրափակչի վիճակահանությունը կկայանա այսօր: