ՌԴ Հարավային ռազմական շրջանի օդաչուները Հայաստանի ռազմաբազայում գիշերային թռիչքներ են իրականացրել հարվածային և տրանսպորտային ուղղաթիռներով։ Այդ մասին, ինչպես փոխանցում է РИА Новости –ն, հայտնել է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար գնդապետ Վադիմ Աստաֆևը:
Հաղորդվում է, որ «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայի կազմից բանակային ավիացիայի միավորման հարվածային Մի-24 և տրանսպորտային Մի-8ՄՏՇ ուղղաթիռների անձնակազմերն անցել են օրվա մութ ժամերին ուսումնական թռիչքների իրականացման՝ կատարելով ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումների կրակային պաշտպանության և աջակցության խնդիրներ:
Զորավարժություններին մասնակցում է թռիչքային և ինժեներա-տեխնիկական անձնակազմի ավելի քան 100 զինծառայող և մոտ 50 միավոր հատուկ ռազմական և ավիացիոն տեխնիկա: