Պաշտոնական Թեհրանը հրապարակել է այն թեկնածուների վերջնական ցուցակը, որոնք կմասնակցեն Իրանի նախագահական ընտրություններին. Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի անունը այդ ցուցակում չկա: Ահամդինեժադի համախոհ Համիդ Բագհաին ևս ընտրություններին մասնակցելու իրավունք չի ստացել:
Հաղորդվում է, որ Սահմանադրության պահապանների խորհուրդը առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու թույլտվություն է տվել Իրանի գործող նախագահ Հասան Ռուհանին, «Իրանի հեղափոխական ուժերի ազգային ճակատ» պահպանողական կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Սայեդ Իբրահիմ Ռաիսին, մշակույթի նախկին նախարար Մուստաֆա Միրսալիմը, նախկին փոխնախագահ Մուստաֆա Հաշեմի Տաբան, առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին, ինչպես նաև Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Բագեր Քալիբաֆը։
Հիշեցնենք, որ Ահմադինեժադի առաջադրվելը նախագահական ընտրություններում անսպասելի էր, քանի որ նման հավանականությանն ավելի վաղ դեմ էր արտահայտվել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեին;