ԻՊ-ն ստանձնել է Փարիզում ոստիկանների վրա իրականացված հարձակման պատասխանատվությունը

10:14     21 ապրիլի, 2017

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Փարիզի կենտրոնում ոստիկանների վրա իրականացված հարձակման պատասխանատվությունը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ծայրահեղականների հետ առնչություն ունեցող կայքի։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ հարձակումն իրականացրել է ԻՊ «զինվոր» բելգիացի Աբու Յուսիֆը:

Հիշեցնենք, Ելիսեյան պալատի մերձակայքում ոստիկանների վրա հարձակումն իրականացվել է նախօրեին՝ ապրիլի 20-ի երեկոյան: Հարձակման արդյունքում զոհվել է մեկ ոստիկան, երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել: Հաղորդվում է, որ հանցագործն ոչնչացվել է:

 


© armedia.am