Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին հայտարարել է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացին կարելի է կասեցնել ցանկացած պահի, հայտնում է Интерфакс-ը:
Տայանիի խոսքերով, եթե բրիտանական նոր կառավարությունը այլ հայացքներ ունենա Brexit-ի վերաբերյալ, կարող է կասեցնել մեկնարկած գործընթացը Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի համաձայն: «Ընթացակարգը շատ պարզ կլինի»,-հայտարարել է նա՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ այս հարցում վերջնական խոսքը պատկանում է ԵՄ անդամ երկրներին:
Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 8-ին, չնայած նախապես ծրագրված էր ընտրություններ անցկացնել 2020 թվականին: