«Բորուսիա»-ի ավտոբուսի վրա հարձակման կասկածանքով Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել
Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստների ակումբի մոտ տեղի ունեցած պայթյունը կազմակերպել է Ռուսաստանի և Գերմանիայի 28-ամյա քաղաքացի Սերգեյ Վ.-ն, հայտնում է գերմանական դատախազությունը: Վերջինիս փոխանցմամբ երիտասարդը ակումբի բաժնետոմսեր գնելու պայմանագիր է կնքել և ցանկացել է գումար վաստակել պայթյունի միջոցով ակումբի բաժնետոմսերի արժեզրկման շնորհիվ:
Նշվում է, որ «Բորուսիա»-ի բաժնետոմսերի կտրուկ անկման շնորհիվ Սերգեյ Վ.-ն կարող էր աշխատել մինչև 3,9 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ֆուտբոլիստների ավտոբուսի մոտ երեք պայթյուն է տեղի ունեցել, երբ «Բորուսիա»-ն հյուրանոցից մեկնում էր մարզադաշտ: Պայթյունի հետևանքով վիրավորվել է ֆուտբոլիստ Մարկ Բարտրան և նրանց ուղեկցող ոստիկանը: