Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), որի անդամ են հանդիսանում Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը և Հայաստանը, պատրաստվում է 5-13 տոկոս մաքսատուրք սահմանել թուրքական մի շարք ապրանքների, այդ թվում նաև նարնջի վրա: Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Businessht» լրատվական կայքին:
Ըստ կայքի՝ ԵԱՏՄ-ն առանց մաքսային տուրքի նարինջ ներմուծելու համար բանակցություններ է վարում Եգիպտոսի, Իսրայելի և Իրանի հետ:
Նշվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև արդեն իսկ կան խնդիրներ ցորենի և լոլիկի արտահանման-ներմուծման հարցում, իսկ նարնջի՝ Ռուսաստան ներմուծման համար մաքսային տուրք սահմանելու որոշումը, չնայած ուղիղ չի վերաբերում թուրքական արտադրությանը, սակայն միևնույն է որոշումը բացասաբար կանդրադառնա թուրքական գյուղատնտեսության այդ սեկտորի վրա:
Նախատեսվում է, որ որոշումը ուժի մեջ կմտնի ապրիլի 27-ից: