Այսօր՝ ապրիլի 21-ին, բացվել է Մոսկվա –Երևան ավտոբուսային պաշտոնական երթուղին: Երթուղին կսկսվի Մոսկվայի «Теплый Стан» և «Южные Ворота» կայարաններից: Այդ մասին ասվում է Մոսկվայի քաղաքապետարանի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:
Ավտոբուսները Մոսկվայից Երևան կուղևորվեն շաբաթը երեք անգամ. չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին:
«Պաշտոնական երթուղու բացմամբ երկու երկրների մայրաքաղաքների միջև ճանապարհն ուղևորների համար կդառնա ավելի արագ, հաճախակի և առավելապես անվտանգ»,- հայտնել է Մոսկվայի քաղաքային տրանսպորտի շահագործման և զարգացման ծառայության պետ Եվգենի Ժիգունովը: