Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Րիա Նովոստիին» տված հարցազրույցում նշել է, որ ներկա պահին Դամասկոսի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի միջև կապ չկա, հաղորդում է Gazeta.ru-ն:
«Իրականում մենք այսօր ոչ մի կապ չունենք Սիրիայի և Միացյալ Նահանգների ռեժիմի կամ իրենց աշխատակազմի հետ»,- մասնավորապես նշել է Ասադը:
Ընդ որում, Սիրիայի նախագահը նշել է, որ «անհրաժեշտ է փոխգործակցել ԱՄՆ հետ՝ որպես խոշոր երկրի, հեմանայնդեպս, կանխել կործանարար հետևանքներ»:
«Ընդհանուր առմամբ ես խոսում է ոչ միայն Սիրիայի մասին: Երբ նրանք փոխեն իրենց դիրքորոշումը, մենք պատրաստ ենք, խնդիր չունենք»,- ամփոփել է Սիրիայի նախագահը: