Իտալական դատարանը բջջային հեռախոսներն ուղեղի քաղցկեղի առաջացման «մեղավորներ» է ճանաչել
Իտալիայի Իվերա քաղաքում դատարանը սահմանել է, որ 15 տարիների ընթացքում օրական 3-4 ժամ տևողությամբ բջջային հեռախոսազրույցները հանգեցրել են տեղի ընկերություններից մեկի ղեկավարի մոտ ուղեղի քաղցկեղի առաջացման, փոխանցում է BBC-ն:
Ուսումնասիրելով 57-ամյա Ռոբորտո Ռոմեոյի հայցն ընդդեմ սոցիալական ծառայությունների, դատարանը որոշել է, որ նա պետք է պետական թոշակ ստանար վտանգի դիմաց: Սոցծառայությունների փաստաբանները կարող են բողոքարկել դատարանի որոշումը:
Ինքը Ռոմեոն հեռու է բջջային կապի կիրառման նվազեցման մտքից. «Ես ընտրություն չունեի, ինձ պետք էր կազմակերպել աշխատանքային գործընթացը և զրուցել գործընկերներիս հետ ամենուր 15 տարի շարունակ: Բաց ես հավատում եմ, որ պետք է ավելի շատ իմանալ բջջային հեռախոսների ճիշտ օգտագործման մասին»,- նշել է նա:
Ինչպես նշում են գիտնականները, քաղցկեղի առաջացման վտանգը բջջային հեռախոսների ընդհատ օգտագործման պարագայում, ծայրահեղ քիչ հավանական է, մինչդեռ ռիսկը կա դրանց անընդհատ օգտագործման պարագայում: