Ֆրանսիական Մարսել քաղաքում Սողոմոն Թեհլերյանի անունով հրապարակ է բացվել

19:57     21 ապրիլի, 2017

Ապրիլի 21-ին Ֆրանսիայի հայաշատ Մարսել քաղաքի Մոնտեբելլո դյու Վալլոն և Կամբոջայի անվան փողոցների անկյունում տեղակայված հրապարակը կոչվեց հայ ազատագրական շարժման գործիչ Սողոմոն Թեհլերյանի անունով։

Ինչպես փոխանցում է Սպուտնիկ Արմենիա-ն՝ միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 500 հայ։

Նշենք, որ հայերի թիվը Մարսելում հասնում է 80 հազարի։


© armedia.am