«Խոստումը». Ջենիֆեր Լոպեսն աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմին

10:07     22 ապրիլի, 2017

Հոլիվուդյան աստղերը շարունակում են աջակցություն հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին:

Այս անգամ «Խոստումը պահելու» խոստում է տվել Ջենիֆեր Լոպեսը: Իր Twitter-ի էջում երգչուհին հոլովակ է հրապարակել, որում ասվում է. «Մենք բոլորս պետք է հոգ տանենք մարդկանց իրավունքների մասին՝ օգնելով փախստականներին և երեխաներին: Ես Ջենիֆեր Լոպեսն եմ և ես երդվում եմ պահել երբեք չմոռանալու խոստումը»:

Հիշեցնենք, ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա ապրիլի 21-ին Լոս Անջելեսում:

 





© armedia.am