Արցախի Հանրապետության վարչապետը հանդես կգա առցանց ասուլիսով

12:56     22 ապրիլի, 2017

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հերթական՝ հինգերորդ անգամ, հանդես կգա առցանց ասուլիսով, հայտնում է Artsakhpress-ը:

ԱՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջի փոխանցմամբ՝ ֆեյսբուքի օգտատերերին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի հարցեր ուղղել Արցախի Հանրապետության Գործադիր իշխանության ղեկավարին:

Վարչապետի պատասխանները տեսանյութի տարբերակով կտեղադրվեն նույն էջում:

Հարցերի հավաքագրման վերջնաժամկետը ապրիլի 30-ի ժամը 23:59-ն է: Հարցեր կարող են հղվել նաև թվիթերում վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանի պաշտոնական էջի միջոցով:

 

 


© armedia.am