Մայիսի 1-5-ը թուրքական և ադրբեջանական զինված ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն, հայտնում է Haqqin.az`հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը:
Հայտարարության մեջ ասվում է, որ թուրք զինվորականներն Ադրբեջան են ժամանել երկու երկրների միջև ռազմական գործակցության մասին ռազմական համաձայնագրի շրջանակում անցկացվող զորավարժություններին մասնակցելու համար:
Ըստ աղբյուրի՝ զորավարժությունների հիմնական նպատակն է կատարելագործել համակարգումը Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ միջև, փոխգործակցությունը երկու բանակների ստորաբաժանումների միջև՝ կենտրոնակայանների համատեղ պլանավորմամբ: