ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Associated Press-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ իր և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև մի շարք հարցերում տարաձայնությունները պահպանվում են, փոխանցում է gazeta.ru-ն:
«Մենք լուրջ տարաձայնություններ ունենք ՆԱՏՕ-ի վճարումների և միգրացիայի վերաբերյալ հարցերի շուրջ մեր հայացքներում», - նշել է ԱՄՆ նախագահը:
Միևնույն ժամանակ Թրամփը ընդգծել է, որ Մերկելի հետ առաջին հանդիպումն անցել է հազվադեպ փոխըմբռնման մթնոլորտում, ինչն ինքը բնավ չէր ակնկալում: