«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իր «մայրաքաղաքը» սիրիական Ռաքքայից տեղափոխել է Դեր-Զոր հաճախակի դարձած ավիահարվածների և ԱՄՆ կողմից աջակցվող սիրիական խմբավորումների հարձակումների պատճառով: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության աղբյուրին հղումով:
Հաղորդվում է, որ ամերիկացի զինվորականները անօդաչու թռչող սարքերի միջոցով հետևել են, ինչպես են ԻՊ հարյուրավոր բյուրոկրատներ վերջին երկու ամիսներին լքում Ռաքքան: Նրանք ուղևորվել են Դեր-Զորից հարավ ընկած Մեյդին քաղաք: