Ապրիլի 23-ին ֆրանսիացիները քվեարկում են նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը:
Ֆրանսիայի նախագահն ընտրվում է ուղիղ գաղտնի քվեարկությամբ, մեծամասնական ընտրակարգով, երկու փուլով։ Հաղթանակի համար թեկնածուին հարկավոր է ձայների բացարձակ մեծամասնությունը առաջին կամ երկրորդ փուլում։
Այս տարի ֆրանսիացիներն ընտրություն են կատարելու 11 թեկնածուների ցանկից։ Ընտրացուցակներում գրեթե 47 մլն ընտրողների անուններ են գրանցված, բացվել են 66500 ընտրատեղամասեր։