Ադրբեջանի որոշ կաբելային հեռուստատեսության օպերատորներ դադարել են վերահեռարձակել ռուսական ТНТ և ТНТ 4 հեռուստաալիքները: Այդ մասին հայտնում է Tert.am-ը՝ հղվելով haqqin.az կայքին:
Ըստ աղբյուրի՝ հեռուստաալիքների անջատելու պատճառը Հայոց ցեղասպանության մասին տեսանյութերի ցուցադրումն է եղել:
Նշվում է, որ հեռարձակումը կվերականգնվի ապրիլի 25-ից հետո: Իսկ մինչ այդ դրանց փոխարեն հեռարձակվելու են թուրքական ալիքներ: