Հռոմի պապը ներգաղթյալների կենտորնները համեմատել է համակենտրոնացման ճամբարների հետ

15:32     23 ապրիլի, 2017

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ԵՄ մի շարք երկրներում ներգաղթյալների կենտորնները համեմատել է համակենտրոնացման ճամբարների հետ, որոնք օգտագործվում էին նացիստների կողմից: Այս մասին հայտնում է Sputnik News-ը:

Ֆրանցիսկոսը նշել է, որ ժամանակակից աշխարհում միջազգային համաձայնագրերն ավելի կարևոր են թվում, քան մարդու իրավունքները:

Հռոմի պապն այդ ելույթն ունեցել է կաթոլիկ եկեղեցում փախստականների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ:

 


© armedia.am