News-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժան- Ժակ Յուրվոասը Journal du Dimanche թերթին հայտնել է «առավելագույն մոբիլիզացիայի» մասին՝ նախագահական ընտրությունների առաջին փուլի ընթացքում երկրում անվտանգություն ապահովելու համար:
Պարբերականի հաղորդմամբ՝ Յուրվոասի խոսքով նախագահական ընտրությունների ընթացքում անվտանգության ապահովման ջանքերը համակարգվում են տարբեր նախարարների կողմից։
«Մոբիլիզացիան առավելագույն է։ Ֆրանսիացիների անվտանգությունը հավաքական խնդիր է։ Յուրաքանչյուրը իր ավանդն է ունենում, ու մենք նախարարների միջեւ ամուր ու ամբողջական փաթեթ ենք ձեւավորում։ Տեղեկությունները բաշխվում են ու ջանքերը՝ համակարգվում»,- իր խոսքում ընդգծել է Յուրվոասը։