ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ մասնակցել Լրագրողների ասոցացիայի ավանդական ընթրիքին՝ պետության ղեկավարի պաշտոնում նրա 100-րդ օրվա կապակցությամբ, որը ԱՄՆ-ում կարևոր քաղաքական նշաձող է համարվում։
Այս մասին հաղորդում է News լրատվականը:
Թրամփը իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ դրա փոխարեն ելույթ է ունենալու իր կողմնակիցների խոշոր հավաքում Փենսիլվանիա նահանգում:
«Հաջորդ շաբաթ ես մեծ հավաք կկազմակերպեմ Փենսիլվանիայում։ Անհամբերությամբ սպասում եմ դրան»,- հայտնել է Թրամփը՝ հաստատելով, որ մտադիր չէ մասնակցել լրագրողների ասոցացիայի գալա- ընդունելությանը։ Նա նաև ընդգծել է, որ նախագահի պաշտոնում 100 օրվա նշաձողը ոչ այլ ինչ է, քան «ծիծաղելի ձևականություն»։