Այսօր՝ ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին ժամը 20:30-ին Երևանի Ազատության հրապարակից մեկնարկց ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ: Նախքան Ծիծեռնակաբերդ շարժվելը՝ երթին մասնակցելու համար հավաքված մարդիկ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանությանը զոհ դարձած ավելի քան 1,5 մլն հայերի հիշատակը, այրեցին Թուրքիայի դրոշը, ինչից հետո մեկնարկեց երթը:
Ջահերով երթի մասնակիցներն այժմ Ծիծեռնակաբերդում են և ծաղիկներ են դնում Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: