ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը նպատակադրված է ԵՄ հետ երկխոսությունը վերականգնելուն, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը նման հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ դիվանագիտական կորպուսի ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ ունեցած բանակցություններից հետո:
«Մենք ապրում ենք ՌԴ-Արևմուտք բարդ հարաբերությունների ժամանակաշրջանում: Մենք, ինչպես նախկինում, այժմ էլ հակված ենք ԵՄ՝ մեր խոշոր առևտրատնտեսական գործընկերոջ հետ հարաբերությունների վերականգմանը»,- մասնավորապես նշել է Լավրովը:
Ավելի վաղ, Լավրովը ԵՄ –ին կոչ է արել կենտրոնանալ իրական սպառնալիքների, ոչ թե հորինածին ռիսկերի վրա: