ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ Ռաֆիկ Մանսուրը, «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ուղերձ կհղի, փոխանցում է «Արմենպրես» գործակալությունը:
Հուշահամալիրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մանսուրը, հարցի ի պատասխան, թե արդյո՞ք Թրամփը կնշի «Ցեղասպանություն» բառը, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը նշել է, որ չի կարող նախագահից առաջ անցնել: