Ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություն ամերիկյան Մոնթեբելո քաղաքում

16:19     24 ապրիլի, 2017

Ամերիկայի Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելո քաղաքում հազարավոր հայեր հավաքվել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ՝ հիշատակելու Օսմանյան Թուրքիայում իրագործված Ցեղասպանության 102-րդ տարելիցը, հաղորդում է  San Gabriel Valley Tribune-ը:

Հավաքվածներին միացել են նաև կոնգրեսական Ադամ Շիֆը, Քալիֆորնիայի գանձապետ Ջոն Չյանը, Լոս Անջելեսի հայ համայնքի բազմաթիվ անդամներ:

Կալիֆորնիայի հայ համայնքը նաև «Արդարության քայլերթ» է անցկացնելու՝ հասնելով մինչեւ Լոս Անջելեսում թուրքական հյուպատոսարան:


© armedia.am