Կիպրոսի կառավարությունը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

18:14     24 ապրիլի, 2017

Կիպրոսի կառավարությունը և նախագահ Նիկոս Անաստասիադեսը  Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ  գրավոր հայտարարություն են տարածել, որով վճռականորեն դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Հայտարարության մեջ կառավարության ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդեսը ցեղասպանությունը զազրելի  հանցագործություն է անվանել և մարդկության պատմության ամոթալի գլուխ:

Նա ընդգծել է, որ «կառավարությունը Հայաստանի ժողովիդի հետ համերաշխություն եւ նրա նկատմամբ համակրանք է արտահայտում ու կրկին հայտարարում միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն իր ամբողջական աջակցության մասին»,- հայտնում է News.am-ը՝ հղում կատարելով Cyprus Mail-ին:


© armedia.am