Կիպրոսի կառավարությունը և նախագահ Նիկոս Անաստասիադեսը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ գրավոր հայտարարություն են տարածել, որով վճռականորեն դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:
Հայտարարության մեջ կառավարության ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդեսը ցեղասպանությունը զազրելի հանցագործություն է անվանել և մարդկության պատմության ամոթալի գլուխ:
Նա ընդգծել է, որ «կառավարությունը Հայաստանի ժողովիդի հետ համերաշխություն եւ նրա նկատմամբ համակրանք է արտահայտում ու կրկին հայտարարում միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն իր ամբողջական աջակցության մասին»,- հայտնում է News.am-ը՝ հղում կատարելով Cyprus Mail-ին: