«Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը ապրիլի 24-ին կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել են 2017 թվականի մրցանակաբաշխության 5 հավակնորդների անունները:
News.am-ը հայտնում է, որ նրանք են՝ մայր և դուստր Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը, Ջամիլիա Աֆղանին, որը զբաղվում է Աֆղանստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ, սիրիացի 26-ամյա բժիշկ Մահումմադ Դարվիշը, Կոնգոյից Դենիս Մուքվեբեն և Թոմ Կատինան՝ ամերիկացի բժիշկ, որը Սուդանում է աշխատում:
Հաղթողի անունը հայտնի կդառնա մայիսի 28-ին։
Առաջին անգամ «Ավրորա»-ն անցկավել է 2016թ.-ին և նպատակ ունի գտնել աշխարհի բոլոր մարդասերներին, ովքեր փրկել ու շարունակում են փրկել մարդկային կյանքերը: