Ապրիլի 24-ին Ուկրաինայի տարբեր շրջաններում կազմակերպվել են ֆլեշմոբեր, դասախոսություններ, հիշատակի երեկոներ, փաստագրական ֆիլմերի ցուցադրություններ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված։
Ընդհանուր առմամբ Ուկրաինայի շրջաններում ու մայրաքաղաք Կիևում ապրիլի 17-ից սկսած մոտ 40 թեմատիկ միջոցառում է կազմակերպվել Հայոց ցեղասպանության մասին, հաղորդում է AnalitikaUA.net-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությանը։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագներ են տեղի ունեցել Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում։
Ապրիլի 24-ին Ուկրաինայի հայերի միությունը նաև սոցիալական տեսանյութ է ներկայացրել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին, որը հեռարձակվել է ուկրաինական հեռուստաալիքներով։