Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Ինչ-որ մեկը չի ճանաչում «ցեղասպանություն» անվանումը, ինչ-որ մեկը կասկածի տակ է դնում զոհերի թիվը, քննարկում են «եղել է-չի եղել»: Ռուսական պետդուման դեռ 1995 թվականին բանաձև է ընդունել «1915-1922 թվականներին իր պատմական հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում, հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու մասին»: Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակից մի քանի րոպեի հեռավորության վրա հայկական եկեղեցի կա: Մտա: Սրտով այսօր հայ ժողովրդի հետ եմ, որտեղ էլ մենք բոլորս չգտնվենք», - Facebook-ի իր էջում գրել է Զախարովան: