Ապրիլի 25-ին, ժամը 09:23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի N զորամասի զինանոցի տանիքում:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է 09:50-ին: Այրվել է 15 քմ պահեստանոց:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: