Հյուսիսային Կորեան իրականացրել է պատմության մեջ խոշորագույն հրետանային զորավարժություններ Վոնսան նավահանգստի շրջանում: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայկոչելով երկրի կառվարության իր աղբյուրին:
Նշվում է, որ այս կերպ Հյուսիսային Կորեան նշել է բանակի հիմնադրման 85-ամյակը: Ենթադրվում է, որ զորավարժանքներին մասնակցել է նաև երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը:
Ավելի վաղ Հյուսիսային Կորենա սպառնացել էր ԱՄՆ-ին խորտակել վերջինիս Կարլ Վինսոն ավիակիրը՝ ի պատասխան Ֆիլիպինյան ծովում ամերիկա-ճապոնական զորավարժությունների, ինչպես նաև միջուկային հարված հասցնել Ավստրալիային՝ «ԱՄՆ-ին անվերապահորեն ենթարկվելու համար»: