Սպիտակ տան խորհրդատուի պաշտոնին նշանակվելուց հետո Իվանկա Թրամփն առաջին անգամ կհանդիպի Անգելա Մերկելին «Կանանց քսանյակ» (W20) տնտեսական գագաթաժողովի շրջանակներում, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:
Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 25-26-ն ընկած ժամանակահատվածում Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում:
Նախատեսված է, որ սպասվող այցելության ժամանակ Իվանկա Թրամփը կլինի ոչ միայն Siemens-ի շենքում, այլև՝ կայցելի Հոլոքոստի զոհերի հուշահամալիր:
«Կանանց քսանյակի» հանդիպումը, որին կներկայանան ավելի քան 200 ձեռնարկատիրությամբ և փորձագիտական գործունեությամբ զբաղվող կանայք ամբողջ աշխարհից, տեղի կունենա G20-ին ընդառաջ:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն կանանց՝ տնտեսության մեջ ավելի մեծ ներգրավվածության հետ կապված հարցեր: