Universal Pictures ստուդիան կնկարահանի աշխարհահռչակ երգչուհի Մադոննայի կյանքը ներկայացնող ֆիլմ, փոխանցում է Gazeta.ru-ն:
2016թ.-ին Էլիզ Հոլլանդերի կողմից գրված սցենարը զբաղեցրել է առաջին տեղը լավագույն սցենարների հոլիվուդյան հայտնի «սև ցուցակ» անվանակարգում:
Ֆիլմի գործողությունները ծավալվում են Նյու-Յորքում 1980-ական թվականներին, երբ Մադոննան աշխատում էր իր առաջին ալբոմի թողարկման վրա:
Ֆիլմի անվանումը պայմանավորված է երգչուհու համանուն «Blonde Ambition» համերգաշրջանով, որը Մադոննան իրականացրել է 1990 թվականին:
Թե ով կլինի գլխավոր դերակատարուհին, հայտնի չէ: