Foreign Policy պարբերականի տրամադրության տակ է հայտնվել ԱՄՆ Պետքարտուղարության բյուջեի վերաբերյալ փաստաթուղթ, որի համաձայն՝ Միացյալ Նահանգները զգալիորեն կրճատելու է զարգացող երկրներին տրամադրվող ֆինանսական օգնությունը՝ գումարները վերաուղղելով ազգային անվտանգության խնդիրներով զբաղվող ծրագրերին:
Ըստ բյուջեի նախագծի՝ Միացյալ Նահանգները Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը կրճատելու է 77.3 տոկոսով: Նախատեսված 17.633 միլիոն դոլարի օգնության փոխարեն Հայաստանը կֆինանսավորվի 4 միլիոն դոլարով:
100 տոկոսով կրճատվելու է նաև Ադրբեջանին և Բելառուսին տրամադրվող օգնությունը, Վրաստանին տրամադրվող օգնությունը կկրճատվի 41.%-ով: