ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը ապրիլի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պարզաբանել է, թե ինչու Հայոց ցեղասպանության մասին Սպիտակ տան կողմից հրապարակված հայտարարության մեջ չի կիրառվել «ցեղասպանություն» բառը: Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքէջից:
«Հրապարակված հայտարարությունը համաձայնեցվել է այն հայտարարությունների հետ, որոնք տարածվել են նախորդ մի քանի վարչակազմերի կողմից: Եվ ես կարծում եմ, որ եթե դուք հայացք նետեք նախագահ Օբամայի, նախագահ Բուշի կողմից կիրառված լեզվին, ապա նախագահ Թրամփի կիրառած լեզուն համադրելի է դրանց հետ», - հայտարարել է Սփայսերը: