Երևանում գործող «Տերյան» մշակութային կենտրոնը Ստեփանակերտում մայիսի 7-ին բացելու է հայկական տարազների Ֆոտոստուդիայի մասնաճյուղ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի տնօրեն, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանն հայտնել է, որ իրենց արտադրության մեջ օգտագործում են միայն հայկական ավանդական նախշերով կտորներ, որոնք պատրաստվում են Հայաստանում: «Երևանում մենք բացել ենք ֆոտո-ատելիե: Շուտով լույս կտեսնի նաև հայկական տարազների մասին պատմող գիրք, որտեղ կներկայացնենք մեր ողջ հավաքածուն:
Մենք ունեցել ենք արցախյան գորգերի, տարազների նմուշների ցուցադրություն: Դրանցից մի քանիսը այցելուներին լուսանկարելու համար բերել ենք Արցախ: Տաղավարում լուսանկարվելու ֆոնին օգտագործելու ենք մեր սեփական կոլաժը, որ կազմել ենք արցախյան եկեղեցիների պատկերներից»,- ասել է Լ. Մելիքյանը:
Նրա խոսքով՝ բացի ստուդիայից հաճախորդներին առաջարկելու են նաև լուսանկարվել Արցախի տարբեր պատմամշակութային վայրերում:
Ֆոտոստուդիայում հայկական տարազների մասին գրականություն է տեղադրվելու, որպեսզի հայկական ու, հատկապես, արցախյան տարազների մասին տեղեկություններ ստանան բոլորը: «Սա միայն լուսանկարելու ծառայություն չէ, սա նաև մեր հայկական մշակույթի ուսումնասիրությունն է. կկազմակերպենք դասընթացներ, քննարկումներ»,- մանրամասնել է Լ. Մելիքյանը: