Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց:
Ինչպես տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: