Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն իր հետ զրույցում ակնարկել է Բաշար Ասադին ցուցաբերվող ակտիվ աջակցությունը դադարեցնելու պատրաստակամության մասին։ Էրդողանը, ով հայտնի է որպես Ասադի ոխերիմ հակառակորդ, հերթական անգամ հայտարարել է, որ Սիրիայի ապագան չի կարող կապված լինել ներկայիս նախագահի հետ։
Էրդողանի խոսքով՝ Պուտինն իրեն ասել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում պաշտպանել Ասադի շահերը։ «Էրդողա՛ն, ինձ ճի՛շտ հասկացեք։ Ես չեմ արդարացնում Ասադին, ես նրա փաստաբանը չեմ», - Էրդողանը Reuters-ի հետ զրույցում մեջբերել է Պուտինի խոսքեր:
Նշենք, որ Կրեմլում Էրդողանի այդ հայտարարությունը դեռևս չեն մեկնաբանել։