ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան հերքել է ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները՝ հայտարարելով, որ ճնշում չի գործադրել հոր վրա Սիրիայում կառավարական բազան հրթիռակոծելու որոշման հետ կապված, փոխանցում է ABC հեռուստաալիքը։
«Դա սխալ մեկնաբանում է։ Երկրի առաջնորդը չի կարող որոշում ընդունել՝ հիմնված միայն զգացմունքների վրա», - նշել է, Իվանկան, ով, ի դեպ, ԱՄՆ-ի նախագահի խորհրդական է։
Նա նշել է, որ չնայած նախագահը կիսում է իր տեսակետները, սակայնհարված հասցնելու որոշումն ընդունվել էր կառավարական բարձր մակարդակով խորհրդակցություններից հետո։