Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չեղարկել է բանակցությունները Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ այն բանից հետո, երբ նա հրաժարվել է չեղարկել հանդիպումն իսրայեցի իրավապաշտպանների հետ, փոխանցում է BBC-ն:
Նեթանյահուն նախապես զգուշացրել էր, որ մտադիր չէ հանդիպել Գաբրիելի հետ, եթե վերջինս իր հերթին հանդիպի «Խախտելով լռությունը» և «Բ՝Ցելեմ» իրավապաշտպան խմբերի ակտիվիստների հետ։
Նեթանյահուն մեղադրում է իրավապաշտպաններին պետական կառուցվածքը խարխլելու փորձերի մեջ, իսկ կառավարությունը ձեռնարկում է քայլեր՝ դադարեցնելու կազմակերպությունների ֆինանսավորումն արտերկրից։
Փորձագետների կարծիքով այս որոշումն երկու երկրների միջև հարաբերություններում բացասական ֆոն կստեղծի: